Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունը նյութերն ուղարկել է ՔԿ

Արթիկում երեկ ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը օգտատերերը տարածել են սոցցանցում։

«Դեպքի վերաբերյալ ՆԳ ոստիկանությունը հաղորդում է ստացել, փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեին», – հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել՝ օրը ցերեկով Արթիկում մի խումբ ՔՊ-ականները ծեծի էին ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։ Երեկ էլ Մասիսում ՔՊ-ականները ծեծել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին, որոնք քարոզարշավ էին իրականացնում տարածքում: