Ահա թե Արևմուտքի իր տերերի հետ ինչ աղետ է նախապատրաստել թուրքի լամուկ Նիկոլը հայերիս և Հայաստանի համար. մերկ փաստեր (տեսանյութեր)

Նիկոլ հայադավն Արցախը կործանելուց հետո անցել է Հայաստանի կործանման ծրագրին

 

Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած սրիկան շատ լավ հասկանալով, որ ընտրողների չկողմնորոշված հատվածը կհրաժարվի ձայն տալ իր «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ, կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») կոչված ոհմակին (չարախմբին)՝ իմանալով Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) փակելու իր և իր իշխանության մտադրության մասին ու ներքուստ զգալով դրանից բխող վտանգը, ամենացինիկ, ամենալկտի կերպով անցել է նրանց խաբելուն ու մոլորեցնելուն: Չէ՞ որ հակառակ պարագայում նույնիսկ նիկոլազոմբիները կարող է չքվեարկեն ՔՊ-ի օգտին:

Այո՛, Նիկոլ հայադավի համար կարևորն այս մի քանի օրվա ընթացքում, մինչև ընտրություններ, նրանց խաբել, մոլորեցնելն է, իսկ դրանից հետո, ինչպես ասում են, թեկուզ ջրհեղեղ:

Երեկ խոսելով մի ենթակառուցվածքի մասին, որն իբր գործելու է Հայաստանում ու բարձրացնելու է Հայաստանի անվտանգության մակարդակը բոլոր առումներով, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին այդ ստից անցում կատարեց 2-րդ, բայց արդեն հրեշավոր ստին՝ բարբաջելով հետևյալը.

«Բայց ես ուզում եմ ընդգծել նաև, որ էական է, որ մենք էս ընթացքում էլ Հայաստանի էներգետիկ ավտանգությունը և անկախությունը մեծացնելու ուղղությամբ ջանքեր ենք գործադրել, և այդ ջանքերից կարևորագույնը հետևյալն է. Մեծամորի ատոմակայանը 400 մեգավատտ հզորություն ունի: 2018 թվականից մինչև օրս մենք Հայաստանում ստեղծել են շուրջ 1200 մեգավատտ արևային կայանների հզորություն: Էդ նշանակում ա երեք սուսուփուս, առանց աղմուկի, ատոմակայանի երեք հզորություն ենք ստեղծել, այսինքն՝ 3 ատոմակայան ենք ստեղծել»:

Նախ այն, որ Հայաստանի և հայերիս ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիք Նիկոլ հայադավը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման մասին է խոսել, այն էլ՝ բոլոր առումներով բարձրացման, և այդպիսով տպավորություն ստեղծել, թե ինքն իբր ձգտում է դրան, շահագրգռված է դրանում, վեր է նույնիսկ լկտիությունից ու զավեշտից էլ անդին է… Աշխարհի ամենահարուստ լեզվում՝ հայերենում անգամ, չկա համապատասխան բառը՝ ընտրողներին մոլորեցնելու նպատակ հետապնդող Նիկոլ հայադավի տվյալ հնարքը բնութագրելու համար: Թերևս սա այն դեպքն է, երբ սատանաները պետք է նախապատրաստվեն Դժոխքից փախչելուն, քանի որ ոչ հեռավոր ապագայում այնտեղ է հայտնվելու Նիկոլը:

Հիմա ներկայացնենք այն փաստերը, որոնք մերկացնում են Նիկոլի՝ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսի և կեղծարարի այս հրեշավոր սուտը, կեղծիքը:

Առաջին. Նիկոլը ստո՛ւմ է, որ իրենք 2018 թվականից մինչ օրս Հայաստանում ստեղծել են շուրջ 1200 մեգավատտ արևային կայանների հզորություն: Իրականում արևային կայանները որոշ մարդիկ, ընտանիքներ, փոքր արտադրություններ, կազմակերպություններ իրենք ձեռք են բերել՝ յուրաքանչյուրը ծախսելով մի քանի հազար դոլար: Կարճ ասած՝ իրենք են գնել, իրենք են ստեղծել արևային կայանների հզորությունը, և ոչ թե Նիկոլ հայադավը կամ իր իշխանությունը:

Երկրորդ. Հայաստանում արևային կայանների հզորությունը 1200 մեգավատտ չէ և ՀԱԷԿ-ի հզորությանը 3 անգամ չի գերազանցում, ինչպես ներկայացրել է Նիկոլ հայադավը: Դրանում համոզվելու համար նախ այցելեք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայք և «Արտադրություն» բաժնում  ծանոթացեք ՀԱԷԿ-ի 2026թ. մարտ ամսվա հետևյալ շահագործական տվյալներին.

«Միջին ամսական էլեկտրաբեռնվածքը կազմում է 429,15 ՄՎտ, իսկ ամսական էլեկտրաէներգիայի արտադրանքը` 319 286 742 կՎտ.ժ»:

Ի գիտություն անտեղյակներին. վերոնշյալ հապավումը՝ ՄՎտ-ն, էլեկտրաէներգիայի չափման միավորներից մեկի՝ մեգավատտի հապավումն է:

«Armenian Business News» (թարգմանաբար՝ Հայաստանի բիզնեսի նորություններ) կայքից տեղեկանում ենք , որ

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների, 2026թ. 1-ին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանում արտադրվել է 2,817.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որից 1,244.0 մլն կՎտ ժամը՝ ՋԷԿ-երը, 936.9 մլն կՎտ ժամը՝ ՀԱԷԿ-ը, 298.4 մլն կՎտ ժամը՝ արևային կայանները, մնացյալը կայքում նշված էլեկտրաէներգիայի արտադրության այլ աղբյուրներ: Հենց այստեղ էլ բռնվում է Նիկոլ հայադավի հրեշավոր սուտը: Թերևս միայն տխմարին հասկանալի չէ, որ եթե ըստ Նիկոլի 400 մեգավատտ հզորություն ունեցող, իսկ իրականում 440 մեգավատտ հզորությամբ (տես՝ այստեղ  ) ՀԱԷԿ-ը 2026թ. 1-ին եռամսյակում արտադրել է 936.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ապա նրա թեկուզ 400 մեգավատտ հզորությանը երեք անգամ գերազանցող, այսինքն՝ 1200 մեգավատտ հզորության արևային կայանները նշված ժամանակահատվածում պետք է արտադրած լինեին ՀԱԷԿ-ի արտադրածից երեք անգամ ավելին՝ 2,810.7 մլն կՎտ ժամ, մինչդեռ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության բոլոր աղբյուրները միասին ս. թ. առաջին եռամսյակում արտադրել են 2,817.6 մլն կՎտ ժամ, որից արևային կայանները, ինչպես վերևում նշեցինք, ընդամենը 298.4 մլն կՎտ ժամ:

Ինչու է Նիկոլ հայադավը դիմել վերոնշյալ հրեշավոր ստին, ինչու է ցանկանում խաբել, մոլորեցնել ընտրողներին և ողջ հանրությանը: Յուրաքանչյուր պետության տնտեսության հիմքը կամ ողնաշարը էներգետիկան է, չկա էներգետիկա, չկա տնտեսություն, իսկ առանց տնտեսության, երկիրը դատապարտված է դանդաղ, իսկ մեր դեպքում միգուցե արագ մահվան:

Նիկոլն իր եվրոպական, արևմտյան տերերի խրախուսմամբ, առաջարկությամբ կամ թելադրմամբ մտադիր է փակել ՀԱԷԿ-ը (տես՝ https://livenews.am/2026/408351/06/22/35/), դրա համար փորձում է նսեմացնել նրա դերը՝ հրեշավոր կեղծիքով այնպես ներկայացնելով, թե իրենք 2018-ից մինչ օրս Հայաստանում արևային կայաններով ստեղծել են ՀԱԷԿ-ի հզորությանը 3 անգամ գերազանցող հզորություն: Այսինքն՝ ցանկանում է հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել, թե արևային կայաններով ՀԱԷԿ-ի արտադրածը կարտադրեն ու մի բան էլ կանցնեն, որ մարդիկ չանհանգստանան, չբողոքեն, չըմբոստանան, որ ՀԱԷԿ-ը փակելու են: Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը և իր ոհմակը ժամանակին հայտարարում էին, թե կորոնավիրուսային հիվանդությունը վտանգավոր չէ և այն կարելի է բուժել կամ համավարակը կանխել գյաթրջիով…

Ավելին. Նիկոլը և իր ոհմակը Հայաստանը դեպի Եվրամիություն քարշ տալու և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման արդյունքում բանը հասցնելու են նրան, որ ՌԴ-ն կտրի Հայաստանի գազը կամ այն մեզ վաճառի շուրջ քառապատիկ բարձր գնով, ինչպիսին այն այսօր Եվրոպայում է: Դրանից հետո թե՛ բնակչության գերակշիռ մեծամասնությունը, թե՛ արդյունաբերությունը և էլեկտրաէներգիա օգտագործող բոլոր մյուս ոլորտները քառապատիկ բարձր գներով էլեկտրաէներգիա գնել, օգտագործել չեն կարողանա, հետևաբար և՛ բնակչությունը կարտագաղթի, եթե փողոց դուրս չգա, Նիկոլի և իր ոհմակի հարցերը չլուծի, և՛ արտադրական ձեռնարկությունները և այլ ընկերություններ կփակվեն, և՛ հենց իրենք՝ ՋԷԿ-երը կփակվեն կամ ներկայի համեմատ, չնչին հոսանք կարտադրեն:

Սա Հայաստանի կործանման մտածված ու լիարժեք ծրագիրն է, որն իր արևմտյան տերերի խրախուսմամբ և աջակցությամբ իրականացնում է Նիկոլն իր ոհմակի հետ միասին, և եթե մենք շուտով նրանց լույսերը չմարենք, նրանք կմարեն մեր ու մեր երկրի լույսերը: Հետևաբար բոլորս մեկ մարդու նման ընտրության, որի դեպքում ոհմակի կողմից ընտրակեղծիքներ կատարելու հնարավորությունը կնվազի:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝ https://www.facebook.com/newsamarm/videos/1000677109250164/

https://www.youtube.com/live/Z-M5tc6Zllc