Մոսկվան չի կապում Փաշինյանի շնորհավորանքը դիրքորոշման փոփոխության հետ. «Կոմերսանտ»
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելը չի դիտարկում որպես նշան, որ Մոսկվան կարող է մեղմել իր դիրքորոշումը Հայաստանի հետագա արտաքին քաղաքական ուղղության ընտրության հարցում։
Ռուսական իշխանական շրջանակներում պարբերականի զրուցակցի խոսքով՝ Կրեմլից Երևան կատարված զանգը բնավ չի վկայում Ռուսաստանի դիրքորոշման վերանայման մասին՝ կապված Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կատարելիք վճռորոշ ընտրության հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվան չի հրաժարվում իր նախկին պահանջից՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը համազգային հանրաքվեի դնելու վերաբերյալ։

