Իսրայելը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու պատրաստակամության մասին
Իսրայելական բանակը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու պատրաստակամության մասին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իսրայելական բանակի ներկայացուցիչ Ավիխայ Ադրաին։
«Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացնում է Բեյրութի Դահիա թաղամասի բնակիչներին և կոչ է անում նրանց տարհանվել սեփական անվտանգության համար», – գրել է Ադրաին։
Նա հայտարարել է՝ եթե «Հեզբոլլահը» շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքների և ավանների ուղղությամբ, իսրայելական բանակը կհարվածի Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում գտնվող թիրախներին։

