Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար
Թեհրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել գործողությունները Բաբ էլ-Մանդեբի նեղուցում՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու նպատակով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին գրում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Լրատվականի հաղորդմամբ՝ Իրանը և դիմադրության ուժերը վճռականորեն տրամադրված են ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել (գործողությունները) այլ ճակատներում, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, որպեսզի «պատժեն» Իսրայելին և նրա դաշնակիցներին Լիբանանի ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։

