Վթարների պատճառով ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 1-ին

ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Ծաղկաձոր Ավ.Իսահակյան փողոցի և փակուղու ջրամատակարարումը:

ժամը 12:45-16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի ջրամատակարարումը:

ժամը 12:10-17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Բյուրեղավան Ա.Վարդանյան, Վազգեն Ա Վեհափառի, Օղակաձև, Կոտայքի փողոցների ջրամատակարարումը:

ժամը 11:45-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Աբովյան Էլարի, Կոտայքի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:

ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի ջրամատակարարումը:

ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ն.Շենգավիթ 1-15 փողոցների ջրամատակարարումը: