Երեկվա զորահանդեսը պետական միջոցների վատնման ու պետական դավաճանության հերթական դրվագի լկտի ցուցադրություն էր (տեսանյութ)

Բացի նախընտրական խայտառակ շոու լինելուց

 

Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) կողմից պետական դավաճանությունը Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ չէ, որ սկսվել ու շարունակվել է նաև դրանից հետո, այն սկսվել է դեռ ավելի վաղ, նախորդել 44-օրյա պատերազմին: Դրա արտահայտություններից մեկը Ռուսաստանից թանկարժեք Су-30СМ ծանր կործանիչներ գնելն էր առանց «օդ-օդ» դասի համապատասխան հրթիռների: Ինչպես հայտնի է, այդ ինքնաթիռները 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական թռիչքներ չկատարեցին, թշնամու որևէ ինքնաթիռ չխոցեցին, ինչը կործանիչի հիմնական առաքելությունն է, հետևաբար մետաղաջարդոնից չտարբերվեցին:

Նիկոլ հայադավին և իր համապատասխան ենթականերին շատ մեղքերի մեջ, շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ երբեք ոչխար լինելու հարցում: Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ էին անում և ինչ չէին անում Արցախի հարցերը լուծելու համար, և այսօր էլ գիտեն, թե ինչ չեն անում և ինչ են անում Հայաստանի հարցերը լուծելու համար: Հետևաբար հակաօդային համապատասխան (ներառյալ՝ ՌԷՊ) միջոցներ, հատկապես ԱԹՍ-ներ խոցելու համար նախատեսված միջոցներ գնելու փոխարեն, Նիկոլը և իր ոհմակի համապատասխան անդամներն այն ժամանակ վերոնշյալ կործանիչները գնել էին մի կողմից պետական միջոցները վատնելու և մեր բանակը թշամու առջև անպաշտպան թողնելու (հօգուտ թշնամու համապատասխան գործողություն կատարելու), մյուս կողմից ընտրողներին խաբելու համար, թե իբր զինում են Հայկական բանակը: Նաև՝ հանուն սեփական վարկանիշի բարձրացման, լկտի շոու կազմակերպելու նպատակով: Շատերը հավանաբար կհիշեն Նիկոլի սելֆին Су-30СМ-ի խցիկում, ինչպես նաև համապատասխան տեսանյութը:

Անցել է 6 տարի, բայց «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկների շնորհիվ անպատիժ մնացած Նիկոլ հայադավը և իր ոհմակի համապատասխան անդամները նույն դավաճանական քաղաքականությունը շարունակում են՝ Հայկական բանակին առաջնահերթորեն ՀՕՊ համապատասխան և այլ անհրաժեշտ միջոցներ գնելու փոխարեն, Հնդկաստանից գնելով այնպիսի սպառազինություն, որը մարտական պայմաններում մետաղաջարդոնից քիչ է տարբերվելու:

Ինչպես նշեցինք, ընտրություններից առաջ ընտրողների միամիտ հատվածին խաբելու և սեփական վարկանիշը մի կերպ բարձրացնելու նպատակն ուներ նաև՝ երեկ Հանրապետության հրապարակում կազմակերպված խայտառակ շոուն՝ նիկոլենց զորահանդեսը Առաջին Հանրապետության օրվա, Հանրապետության տոնի առթիվ: Կատարվածին հանրության ողջախոհ հատվածի արձագանքը չուշացավ:

«Հիմա որ ասեմ, գալու եք ասեք, թե էլի դժգոհում եմ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  նշված սոցիալական ցանցի օգտատերերից Ալեքս Թովմասյանը:- Բայց ես դժգոհող չեմ, ես իրատես եմ։

Դե ինչ, ամբողջությամբ նայեցի զորահանդեսը։

Տպավորությունը` քաղաքականացված PR ապաքաղաքականացված համարվող ՊՆ-ի միջոցով։

Շատ գեղեցիկ էր կազմակերպված, հրաշալի շոու-ծրագիր էր։ Հատկապես Արագածի տեսքով բեմի հետնաֆոնը, որը հիշեցնում էր դպրոցական հանդեսների ժամանակ օգտագործվող դեկորացիա։

Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ 64.000-անոց զորակոչվող բանակից մնացել է՝ 14.000:

Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ զորահանդեսին չկային գնդերեցների վաշտն ու ներկա չէր Կաթողիկոսը։

Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ զինտեխնիկայի գունավորումը մեղմ ասած չի համապատասխանում մեր տեղանքին ու քողարկման պայմաններին։

Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ հրապարակում կանգնած փոքրիկ վաշտերն արդեն իսկ խոսում են թույլ բանակի մասին։

Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ զորահանդեսի ելույթներն ավելի շատ քաղաքական էին, քան ռազմավարական ու զինվորական։

Չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, թե որքան ցածրակարգ է դիտվում այն երևույթը, երբ զորահանդեսի ժամանակ սեփական PR-ը ներկայացնելու համար զինվորականի աշխատավարձի չափ են նշում։

Չեմ ուզում անդրադառնալ, որ օտարերկրյա արտադրության զենքերին հայկական անուններ էին տվել, որպեսզի ժողովրդի մոտ խաբկանք առաջացնեն, թե դրանք բոլորը մեր արտադրած զենքերն են, օրինակ`

✓ Իրանական AD-08 Majid ՀՕՊ համակարգերն անվանվել են` «Կարիճ»

✓ Հնդկական Akash ԶՀՀ-ն անվանել են` «Լուսան»

✓ Հնդկական ATAGS հաուբիցները վերածվել են` «Տորք»-ի

✓ Հնդկական MArG հաուբիցները դարձել են` «Միհր»

✓ Ֆրանսիական Caesar հաուբիցները դարձել են` «Արամազդ»

✓ Հնդկական Pinaka համակարգերը վերածվել են` «Շանթ»-ի

✓ Հնդկական Swati ռադարները անվանվել են` «Փայլածու»

✓ Չինական CH-4 ԱԹՍ-ը վերածվել է` «Աղեղ»-ի

և այլն…

Այո, ունեինք նաև հայկական արտադրության ԱԹՍ-ներ և 82մմ տրամաչափի ականանետեր, որոնց համար շնորհակալություն եմ հայտնում մեր արտադրող ընկերություններին։

Բայց…

Մեր հավանական բախումները թշնամու հետ քաղաքների փողոցներում չի լինելու։ Մեր տեղանքն ու ռելիեֆն ինքնին թելադրում է այլ տեսակի զինտեխնիկայի առկայություն, որը ցավոք սրտի ես չտեսա։ Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ են նաև թրթուռավոր զինտեխնիկա։

Ես չտեսա տանկեր, չտեսա այլ թրթուռավոր զինտեխնիկա, որը կկարողանար հաղթահարել սարեր ու ձորեր, ձմռանն ու ամռանը կկարողանար հաղթահարել ցանկացած լեռնային հատված, ձոր, դաշտավայր կամ ձնապատ ու սառցակալած սարեր։ Այն ինչ ցուցադրվեց և այն ինչ ամրացված էր դրա վրա, դա բավականին մեծ խնդիրներ է առաջացնելու տեղաշարժի ժամանակ։

Չտեսա նաև այնպիսի զինատեսակներ, որոնք իրոք տարածաշրջանում սպառազինության բալանս են փոխում, կամ գոնե առնվազն պահպանում այդ բալանսը։ Ժամանակին ունեինք տարածաշրջանում «եղանակ փոխող»` «Իսկանդեր»-ներ, «Գռադ» կայանքներ, «Սմերչ» և այլ ծանր հրթիռահրետանային զինատեսակներ, որոնք իրոք տարածաշրջանում սպառազինության բալանս էին պահում, իսկ հիմա…

Հասկանում եմ, որ շատերը չեն էլ հասկանում գրածիս իմաստը, բայց փորձեմ ձեր լեզվով բացատրել։

Պատկերացրեք շրջապատված եք 4 հոգու միջև։ Մեկը ցույց է տալիս իր ինքնաձիգը, երկրորդն իր նռնակները, երրորդն իր ատրճանակները, չորրորդն իր դիպուկահար հրացանը… իսկ դու այդ ընթացքում հպարտանում ես, որ երկու հատ դանակ ունես։

Ցուցադրված զինատեսակների մեջ կային որոշները, որոնք իրոք լավն են, որոնց առկայությունը մեր բանակում իրոք ինձ ուրախացրեց, բայց ախր այս հարցն այլ կողմ ունի։

Գիտակի ձեռքին գրիչն էլ է զենք, տգետի ձեռքին անգամ Իսկանդերն է 10%-ով պայթում, այն էլ հայկական Շուշիում։

Կարևոր չէ, թե ինչ զենքեր ունենք, կարևոր է, թե ով է կրակելու հրաման տալիս»։

«Ֆեյսբուք»-ի մեկ այլ օգտատեր՝ Մարինա Խաչատրյանը, գրել է.

«Ճիշտն ասած այսօրվա շքերթն ինձ հիշեցրեց ռոզվի կովերի շքերթ։

Մարդ ինչքան պիտի ռազմական գործից հեռու լինի, որ զինտեխնիկան գունավորի ռոզվի կովերի տեսքով – տեսնես դրա քողարկիչ նշանակությունը ո՞րն է»:

Վերոնշյալ սոցիալական ցանցի օգտատերերից մեկ ուրիշը գրել է.

«Ընկերներ, ես հասկանում եմ, որ բանակ չծառայած ու իրական զորահանդես չտեսած մարդկանց համար այսօրվա շքերթը կարող էր ինչ-որ դրական տպավորություն թողնել, որովհետև մարդը, երբ կյանքում զենք չի տեսել, բնականաբար դա իր համար անսովոր ու տպավորիչ է։ Բայց ստիպված եմ հիասթափեցնել ձեզ․ նիկոլենց այսօրվա ցուցադրած զենքերից շատերը կոնկրետ նպատակ ու արդյունավետություն չունեն։

Օրինակ՝ ձեր կարծիքով այդ ռոբոտ շները ի՞նչ պիտի անեն՝ գնա՞ն հակառակորդի ոտքերը կծեն հա, Կամ հնդկական հրետանին, որը կրակում է ընդամենը 15 կմ և գործնականում լուրջ առավելություն չի տալիս․ օրինակ՝ Բայրաքթարի համար դա ուղղակի թիրախ է։ Ես չտեսա ոչ մի հզոր ՀՕՊ համակարգ, որը կպաշտպաներ երկինքը, մինչդեռ պատերազմից հետո դրանց ձեռքբերումը ուղղակի անհրաժեշտություն էր։

Ես ոչ մի իրական զորահանդես չտեսա։ Ես տեսա վատ բեմադրված քարոզչություն։

Հասկանալի է, իմ սիրելի ժողովուրդ, բոլորդ էլ հաստատ որևէ զինվորական ծանոթ կամ հարազատ ունեք․ հարցրեք իրենց, ու իմ խոսքերը միանշանակ կհաստատեն։ Նիկոլն իր այսօրվա շքերթով ապացուցեց միայն մի բան՝ 8 տարում իրական արդյունք չի տվել։

Ու չասեք՝ «քո գրածը նաև հակառակորդն է կարդում», որովհետև հակառակորդն ունի հետազոտական ու վերլուծական համակարգեր, որոնք մեզանից շատ ավելի շուտ են հասկացել ու գնահատել իրավիճակը»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն այստեղ