Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակներում կարճատև մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանք հենց գագաթնաժողովի շրջանակներում երեկ մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակում եղել է, բայց այդպիսի առարկայական խոսակցություն չի եղել, պարզապես ժամանակ չի եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։

«Բայց միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական ճաշի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել բոլորով միասին շատ լավ խոսել, բավականին երկար շփում է եղել»,- հավելել է նա։