Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է կողմնորոշվել դեպի ԵՄ. Պեսկով
Հայաստանում ընդունվել է համապատասխան օրենք, որն իրավաբանորեն պարտավորեցնում է Երևանին կողմնորոշվել դեպի Եվրոպական ինտեգրացիա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հայաստանում ընդունվել է համապատասխան օրենք, որն, ըստ էության, իրավաբանորեն արդեն պարտավորեցնում է կառավարությանը և Հայաստանի պետական իշխանության բոլոր մարմիններին կողմնորոշվել դեպի Եվրոպական ինտեգրացիա»,-ասել Է Պեսկովը լրագրողներին:

