Թուրքի լամուկ Նիկոլը կարծում է, թե կարող է հիմարի տեղ դնել Պուտինին, կամ ՌԴ նախագահը կների իրեն

Ու դեռ լկտիություն ու հանդգնություն ունի հավակնելու նրա հետ հանդիպման…

Թուրքի լամուկ Նիկոլի գլխավորած կառավարությունը պետության ունեցվածքից տարածք է տրամադրել ռուսատյաց Արման Բաբաջանյանի հիմնած ԶԼՄ-ին: Նիկոլը և նրա գրպանում գտնվող Քննչական կոմիտեն ՌԴ-ն, ըստ էության, հրապարակավ համարել են Հայաստանին թշնամի կամ Հայաստանի նկատմամբ թշնամական գործունեություն իրականացնող պետություն, և այս ամենից հետո Նիկոլը կարծում է, թե կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հիմարի տեղ դնել:

Կամ գուցե կարծում է, թե վերը նշվածից ու վերը չնշված, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի դեմ ուղղված բազմաթիվ քայլերից հետո Պուտինը կարող է և կների իրեն… Երկու դեպքում էլ ՉԱՐԱՉԱՐ ՍԽԱԼՎՈ՛ւՄ Է:

Ռուսատյաց և հայաստանյան հանրությանն իր վատ համբավով ոչ անհայտ Արման Բաբաջանյանի հիմնած լրատվամիջոցը տարածք է ստացել Հայաստանի կառավարությունից: Հայաստանի իշխանությունները տարածք են տրամադրել ռուսատյաց քաղաքական գործչի հիմնած լրատվական կայքի համար։ Այս փաստը, բնականաբար, չի վրիպել ռուսական ԶԼՄ-ների ուշադրությունից:

Ինչպես գրել է , օրինակ, «РИА Новости»ին, Հայաստանի կառավարությունը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման տարածք է տրամադրել Երևանում՝ «Հանուն հանրապետության» հակառուսական կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հիմնած 1in.am առցանց ռեսուրսի գործունեության համար: Նշված որոշումը հետևում է նրա կայքում տեղադրված կառավարության որոշումից:

«Հանուն հանրապետության» հակառուսական կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հիմնած «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել (որին պատկանում է 1in.am-ը.- խմբ.) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրագրված Երևան քաղաքի Վարդանանց փակուղի հասցեում գտնվող շենքում 250 քմ մակերեսով տարածք», – նշված է կառավարության որոշման մեջ:

Որոշման հիմնավորումներում նշված է, որ տարածք տրամադրելու խնդրանքով դիմել է ընկերության տնօրենը՝ «լրատվամիջոցների բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու նպատակով»:

Կասկածից դուրս է, որ եթե ընդդիմադիր կամ, թեկուզ, պարզապես ռուսամետ դիրքորոշում ունեցող որևէ ԶԼՄ-ի ղեկավար նույն խնդրանքով դիմեր կառավարություն, ստանալու էր մերժում, մինչդեռ «Հանուն հանրապետության» (իրականում՝ «Ընդդեմ հանրապետության») հակառուսական կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հիմնած «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին վերոնշյալ տարածքի տրամադրումը չի մերժվել:

Եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքի կենտրոնում 250 քմ մակերեսով գրասենյակային տարածքի վարձակալության արժեքը, ամենահամեստ հաշվարկներով, մեկուկես միլիոն դրամ է, ապա 3 տարվա համար այն կկազմի 54 մլն դրամ, որից զրկվել է Հայաստանի պետական բյուջեն՝ հանուն հակառուսական կուսակցության առաջնորդի հիմնած ընկերությանը պատկանող 1in.am իշխանամետ, հակահայկական ու հակառուսական ուղղվածություն ունեցող կայքի: Թերևս ավելորդ է նշել, որ տվյալ տարածքը մեկ այլ անձի կամ կազմակերպության վարձակալության տալու դեպքում հիշյալ գումարը կարող էր ծառայեցվել Հայաստանի պաշտպանության, օրինակ, ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոց կամ միջոցներ գնելու համար:

Այն դեպքում, երբ թուրքի լամուկ Նիկոլ հայադավն ինքն է Հայաստանի թիվ 1 պետական դավաճանը, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին հայտարարելով պետական դավաճան, այդ բարբաջանքից առաջ իրեն հաշիվ տվե՞ց, թե պետական դավաճան լինելն ինչ է նշանակում…

Եթե մի կողմ դնենք քրեական վարույթի շինծու բնույթը, ապա ըստ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի սահմանման, ստացվում է, որ Թևանյանը թշնամու (տվյալ դեպքում՝ Ռուսաստանի) կողմն է անցել կամ օտարերկրյա պետությանը (տվյալ դեպքում՝ Ռուսաստանին) պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է հանձնել թշնամական գործունեություն իրականացնելու, այդ հարցում նրան օգնելու համար: Այսպիսով ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանին թշնամի պետություն է կամ Հայաստանի նկատմամբ թշնամական գործունեություն է իրականացնում:

Եվ, ահա, այս ամենից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը հնարավոր է համարում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որքան էլ զավեշտական է, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Ու սա՝ այն դեպքում, երբ Պուտինը, եթե չափազանց մեծահոգի գտնվի ու ցանկանա դարձի բերելու նպատակով հավելյալ ինչ-որ բան բացատրել Նիկոլին, ինքը պետք է պատրաստակամություն հայտնի հանդիպել Նիկոլի հետ:

«Հանդիպումը հնարավոր է,- ասել է Նիկոլ հայադավը լրագրողներին՝ ի պատասխան Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։- Համենայնդեպս, քննարկումներ և շփումներ մենք անպայման կունենանք»:

Հնարավոր է… Եթե խոսքը հնարավորի մասին է, ապա հնարավոր է, բացառված չէ, օրինակ, որ Նիկոլը մի քանի ամսից սատկի: Հնարավորը դեռ չի նշանակում, որ Պուտինը նրան կընդունի: Ինչ վերաբերվում է ՌԴ նախագահի հետ քննարկումներին, շփումներին, որոնց իրականացման հարցում Նիկոլը վստահություն է հայտնել, ապա, եթե Պուտինը չհրաժարվի Նիկոլի հեռախոսազանգին պատասխանել, դա բացառված չէ:

Իրականում Պուտինի հետ հանդիպումը հնարավոր համարելու վերաբերյալ Նիկոլի հայտարարությունը մանիպուլյատիվ հնարք է, որի նպատակը հանգստացնելն է այն հայ գյուղատնտեսներին, ձկնաբույծներին, ալկահոլային խմիչքներ և կաթնամթերքներ արտադրողներին, արտահանողներին, որոնց արտադրանքի ընդունումից ՌԴ-ն միանգամայն արդարացիորեն և իրավացիորեն հրաժարվել է: Այսինքն՝ անցած երկուշաբթի Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չկարողացա հասնել հայկական ապրանքների արտահանման արգելքի վերացմանը, հնարավոր է իր հետ հանդիպեմ ու խնդրի լուծմանը հասնեմ այդ ժամանակ:

Չի՛ ստացվելու՝ առանց ԵՄ թե ԵԱՏՄ Հայաստանի կողմնորոշման հարցով մինչև դեկտեմբեր հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ-ի պահանջի կատարման, որը Նիկոլը հիշյալ հեռախոսազրույցի ընթացքում դարձյալ, ըստ էության, մերժել է՝ դա հնարավոր համարելով միայն Եվրամիությանն անդամակցելու հարցով անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո, մինչդեռ ԵԱՏՄ-ի վերջնաժամկետը մոտենում է:

 

 

Արթուր Հովհաննիսյան