Իրան-ԱՄՆ համաձայնագրի նախագիծը ներառում է 60-օրյա զինшդադար և շրջափակման վերացում. իրանցի պաշտոնյա
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի նախագիծը պարունակում է կետ 60 օրով կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին, այդ թվում՝ Լիբանանում: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաէդդին Բորուջերդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի և ԱՄՆ-ի միջև նախնական համաձայնագրի նախագծով նախատեսված է, որ առաջին փուլում ԱՄՆ-ը պարտավորվում է համապարփակ 60-օրյա կրակի դադարեցում հաստատել ռազմական գործողությունների բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանի տարածքում»,- նրա խոսքերն է մեջբերում Մեջլիսի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ը, Իրանի հետ համաձայնագրի նախագծի համաձայն, պարտավոր կլինի դադարեցնել Իրանի ծովային շրջափակումը և ապասառեցնել արտերկրում գտնվող իրանական սառեցված ակտիվները:
«Իրանական սառեցված ակտիվների զգալի մասի ազատումը և ծովային շրջափակման դադարեցումը նույնպես հանդիսանում են այս համաձայնագրի պահանջներից»,- նրա խոսքերն է մեջբերում Մեջլիսի մամուլի ծառայությունը: Ինչպես նշել է իրանցի խորհրդարանականը, ցանկացած վերջնական փաստաթուղթ, որը կստորագրվի ԱՄՆ-ի հետ, ամեն դեպքում ուղղված է լինելու Իրանի շահերի պաշտպանությանը:

