Մարկո Ռուբիոն անդրադարձել է Երևան իր այցին. մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ում անդրադարձել է Երևան իր այցին.

«Այսօր Երևանում Միրզոյանի հետ նախաստորագրեցինք TRIPP-ի մասին համաձայնագիր, ստորագրեցինք ռազմավարական գործընկերության կանոնադրություն ու կարևոր հանածոների վերաբերյալ հուշագիր։

Քննարկեցինք նաև խաղաղության գործընթացն ու Հայաստանում սպասվող ընտրությունները»,– գրել է նա: