Քաղաքական հետապնդումներ իրականացնող պետության դեմքը
Քաղաքական հետապնդումներ իրականացնող պետության դեմքը այսպիսին է։ Գրում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Քննչական կոմիտեի հանցագործությունների մասին վերջին 10 հայտարարություններից 9-ը քաղաքական գործ է, 1-ը՝ մանկապղծության դեպքով անգործությունը արդարացնելու նպատակով մեկ այլ մանկապղծության մասին հաղորդում։
Տպավորություն է, թե մեր երկրում չկան սպանություններ, բռնարարքներ, գողություններ, խարդախություններ. կան միայն ընտրակաշառատուներ, ընտրահայհոյողներ, ընտրազրպարտողներ և ընտրադավաճաններ…»,-նշում է փաստաբանը։



