Քրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:
Տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մայիսի 19-ին՝ ժամը 17․45-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվեցին «Հյունդայի» մակինիշի ամվտոմեքենայի 46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

