Հայտնի է Ուկրաինայում նախագահական ընտրությունների հնարավոր ամսաթիվը
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել հաջորդ տարի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, հաղորդում է УНИАН-ը։
«Ընտրությունները Ուկրաինայում կարող են անցկացվել 2027 թվականի գարնանը»,- հայտարարել է Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ այս սցենարը հնարավոր է, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի։

