Ռուսաստանի ԶՈՒ-ն վարժանքներ է անցկացնում՝ ստուգելու միջուկային ուժերի պատրաստվածությունը

Մայիսի 19-21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ՏԱՍՍ փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«2026 թվականի մայիսի 19-21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար», – նշել են ՌԴ ՊՆ-ից։

«Վարժանքներին ընդհանուր առմամբ կներգրավվի ավելի քան 64,000 անձնակազմ և ավելի քան 7,800 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 200 հրթիռային կայանք, ավելի քան 140 ինքնաթիռ, 73 նավ և 13 սուզանավ»,-ասվում է հաղորդագրության մեջ։