Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալվել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը․ փաստաբան

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, հեռախոսն անջատված է, հարազատները նրա գտնվելու մասին որևէ տվյալ չունեն, ֆեյսբուքյան էջն էլ հեռացված է համացանցից, այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ վեճ էր առաջացել Օսիպյանի և Փաշինյանի միջև, քանի որ Օսիպյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։