Սա արվում է արցախցիների նկատմամբ ատելությունը խորացնելու, ռեպրեսիաների ենթարկելու համար․ Դավիթ Ղահրամանյան

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Ես գրեթե վստահ եմ, որ համացանցում տարածվող դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութը, որտեղ Արցախի բարբառով մի քանի հոգի կանգնած խոսում են Նիկոլի դեմ, հենց Նիկոլի պատվերով է արված։ Կան նաև անինքնասեր, երկու կոպեկի մեռած արցախցիներ, որոնք սիրով կհամաձայնեն նկարահանվել այդ տեսանյութի մեջ։ 

Սիրելի ընկերներ, Արցախից տեղահանված, թե Հայաստանի մեր հայրենակիցներ, մի տարածեք և մի լայքեք այդ տեսանյութը։ 

Շատ հավանական է, որ սա արվում է արցախցիների նկատմամբ ատելությունը խորացնելու, հետագայում նաև իշխանության վերընտրվելու դեպքում ավելի մեծ ռեպրեսիաների ենթարկելու համար»։