Լոռիում ՔՊ-ի քարոզչության մեղադրանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են
Լոռիում ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ իրականացրած քարոզչության խոչընդոտման մեղադրանքով ձերբակալված 10 անձանցից 6-ը կալանավորվել են, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Երեք անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դեռ դատական նիստեր չեն կայացել։

