ԱՀԿ-ն հայտնել է Կոնգոյում և Ուգանդայում էբոլա վիրուսի բռնկման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ՝ շեշտելով, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համավարակ հռչակելու համար անհրաժեշտ չափանիշներին։ Կազմակերպությունից հայտնել են, որ ստեղծված իրավիճակը միջազգային մտահոգության առարկա է։
ԱՀԿ-ից ընդգծել են նաև, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ ցամաքային սահմանակից երկրներում վիրուսի հետագա տարածման բարձր ռիսկ կա։
Մայիսի 16-ի դրությամբ, Կոնգոյի Իտուրի նահանգում, առնվազն երեք առողջապահական գոտիներում, այդ թվում՝ Բունիայում, Ռվամպարայում և Մոնգբվալուում, գրանցվել է լաբորատոր հաստատված ութ դեպք, 246 կասկածելի դեպք և 80 մահ, որոնք ենթադրաբար էբոլա վիրուսի պատճառով են։

