«Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը գրում է.  ««Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։

Այս մարդը ամենավտանգավոր, զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին, որոնք ընդամենը իրեն հիշեցնում են 8 տարվա, իսկ ավելի ստույգ՝ 2020-ից ի վեր իր բերած աղետները։ Նրա՝ սպառնալիք և անձնական բնույթի հաշվեհարդար պարունակող վարքը, խոսքը չի կարող նորմալ համարվել։

Հարգելի ընդդիմադիր, Փաշինյանը ձեր ձեռքին է դնում բազմաթիվ խաղաքարտեր՝ իրեն արագորեն իշխանությունից հեռացնելու համար։ Մնում է մի քիչ խելացի և կազմակերպված գործել»: