Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ

Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները երկրի վրա, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

«Պենտագոնը պատրաստել է ռազմական թիրախների մի շարք ծրագրեր, եթե Թրամփը վերջնականապես որոշի հաստատել նոր հարվածներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Պենտագոնը որպես թիրախներ դիտարկում է իրանական էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքային տարրերը։

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփը կիրակի օրը՝ Չինաստանից վերադառնալուց հետո, իր վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ քննարկել է Թեհրանի վերաբերյալ հաջորդ քայլերը։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Թրամփի գոլֆի ակումբում, մասնակցել են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։