Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

«Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները և պարզաբանեցինք, որ Իրանը միշտ կկատարի պատմական պարտականությունը՝ որպես Հորմուզի անվտանգության պաշտպան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի էջում իր գրառման մեջ նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է, և այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա։