Պետք է այնպես անել, որ շատ երիտասարդներ ուզենան քեզ նմանվել․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Ինձ միշտ տանջում էր, որ Տաշիրում եկեղեցի չկար, երևի Հայաստանի միակ շրջանն էր, որտեղ եկեղեցի չկար։ Այդ տարիներին Կաթոլիկ եկեղեցին Տաշիրի բնակիչներին ահագին օգնություն էր ցուցաբերում։ 94 թվականին սկսեցինք կառուցել Տաշիրի եկեղեցին»,-ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով, հարցին, թե որն է եղել Սամվել Կարապետյանի առաջին բարեգործությունը Հայաստանում։ Նա նաև բացահայտում է դպրոցական տարիների գաղտնիք, խոսում է ընտանեկան արժեքների կարևորությունից։