Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանը վերադարձրել է 205 ռուս զինծառայողի, և դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերի է փոխանցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 15-ին Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 205 ռուս զինծառայող։ Դրա դիմաց փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերի։ Ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի Հանրապետությունում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», – հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։