Ռուսաստանի դեմ պատերազմի մեկ օրն Ուկրաինայի համար արժենում է մոտ 450 միլիոն դոլար

Ռուսաստանի դեմ պատերազմի մեկ օրն Ուկրաինայի համար արժենում է մոտ 450 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան PISM Strategic Ark միջազգային անվտանգության համաժողովի ժամանակ։

«Պատերազմի մեկ օրն Ուկրաինայի համար արժենում է մոտ 450 միլիոն դոլար։ Բացի այդ, մենք վճարում ենք մեր զինվորների արյամբ։ Հետևաբար, սա մեզ համար ամենամեծ մարտահրավերն է, քանի որ մենք վճարում ենք ամենաբարձր գինը», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Սիբիհայի խոսքով՝ այս տարին կարող է վճռորոշ լինել Ուկրաինայի համար խաղաղության հասնելու հարցում, սակայն անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներգրավվածությունը։

«Ես չեմ հավատում, կամ անիրատեսական է հասնել խաղաղության մեր ջանքերի իրական ավարտի գործընթացին՝ առանց ամերիկյան կողմի։ Դա անհնար է։ Մեզ անհրաժեշտ է նրանց մասնակցությունը, սակայն միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է նրանց ազդեցությունը և ճնշումը Ռուսաստանի վրա», – շեշտել է նախարարը։