ԱՄՆ-ը պահանջում է բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն գործում էր մինչև նրանց միջամտությnւնը. ՌԴ ԱԳՆ

Միացյալ Նահանգներն այժմ պահանջում են բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն բաց է եղել բոլորի համար մինչև նրանց միջամտությունը, և ողջ աշխարհն օգտվում էր դրանից: Այս մասին RT India հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ագրեսիան Իրանի դեմ սկսվեց, որովհետև, ինչպես հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանը 47 տարի շարունակ ահաբեկել է բոլորին և ամեն ինչ: Սակայն մինչև սույն թվականի փետրվարի 28-ը Հորմուզի նեղուցը բաց էր բոլորի համար, և ողջ աշխարհն օգտվում էր այդ զարկերակից:

Այն ապահովում էր համաշխարհային շուկաներ մուտք գործող բոլոր էներգապաշարների մեկ հինգերորդ մասը: Այժմ ամերիկացիները պահանջում են բացել Հորմուզի նեղուցը: Այն փակ չէր: Միշտ կարևոր է տեսնել նախապատճառները»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: