Նիկոլ հայադավի, Նիկոլի ոհմակի, Եվրամիության կամ եվրոքաղպոռնիկների հիբրիդային պատերազմը Հայաստանի և հայերիս դեմ

Հայաստանի և հայության համար գոյաբանական վտանգ ներկայացնող Նիկոլ հայադավը, որը հենց ինքն է իր ոհմակի (չարախմբի) և Եվրամիության (ԵՄ) հետ միասին հիբրիդային պատերազմ վարում հայերիս ու Հայաստանի դեմ, օրերս շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում աջակցության համար:

Հիբրիդային սպառնալիքներից մեկն ապատեղեկատվության միտումնավոր տարածումն է, Նիկոլ հայադավը դրանում վարժ է դեռ այն ժամանակվանից, երբ խմբագրում էր «Հայկական ժամանակ» (կարդալ՝ «Թուրքական ժամանակ») հակահայկական թերթը:

Եվ, ահա, Հայաստանում ապատեղեկատվության թիվ 1 տարածող, գերագույն գլխավոր ստախոս ու կեղծարար Նիկոլը մայիսի 4-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ընթացքում նրանց շնորհակալություն է հայտնել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:

«Իմ գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որոնք հնարավոր էր իրականացնել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումներն իրականացվել են,- ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է Նիկոլը:- Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական մեծ ներդրումներ, և այս հարցում ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է: Ես կարող եմ արդեն շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ օգնելու համար՝ սկսած դատական համակարգի անկախության երաշխիքների հարցերից, շարունակելով պայքարը ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ» (ընդգծումը՝ մերը)։

Ինչպես ակնհայտ է, Հայաստանում դատական համակարգի անկախությունից կամ անկախության երաշխիքներին առնչվող հարցերից խոսելու լկտիություն է ունեցել մեկը, ով ուզուրպացրել և իր գրպանն է դրել այդ նույն դատական համակարգը (բացառությունները միայն հաստատում են օրինաչափությունը):

Նիկոլը և իր ոհմակն առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքներով և այլ ընտրախախտումներով իշխանությանը վերստին տիրելու դեպքում, իշխանական շրջանակներից մեզ հասած տեղեկությունների համաձայն, մտադիր են հնարավորինս խլել, օրենսդրորեն սահմանափակել մամուլի ազատությունը և խոսքի ազատությունը, կարծիքի ազատ արտահայտման իրավունքն ընդհանրապես:

 

«Այսօր մենք դեմ առ դեմ բախվել ենք այդ խնդրին»,- նկատի ունենալով, ապատեղեկատվության տարածումը, ասել է Նիկոլ հայադավը, որի, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկաներն» օրնիբուն զբաղված են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և ընդդիմության այլ գործիչների հասցեին հրեշավոր ստերի ու կեղծիքների տարածմամբ:

Ահա բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկը. Նիկոլ հայադավի ոհմակը չխնայելով իրականում հենց այդ նպատակով ԵՄ-ի տրամադրած կամ Եվրոպայից ստացված փողերը, ընտրություններում հաղթելու համար ադրբեջանա-թուրքական տանդեմից ստացված փողերը, Սորոսի փողերը, հենց մեր բյուջեից, պետական ու հանրային սեփականությունից թալանված փողերը, հսկայական գումարներով «Յութուբում» հազարներով պատվիրել է, այսպես կոչված, «քաղաքական գովազդներ», որոնք իրականում հրեշավոր կեղծիքներ պարունակող նախընտրական հակաքարոզչություն են «Ուժեղ Հայաստանի», Սամվել Կարապետյանի և ընդդիմությունը ներկայացնող հիմնական մյուս ուժերի՝ դաշինքների, կուսակցությունների և նրանց առաջնորդների դեմ:

«Յութուբը» քաղաքական գովազդների անվան ներքո այդ ֆեյքերը զետեղում է ամենատարբեր գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմերում, որոնք մոտ 1 րոպեով բազմիցս կարող են ընդհատվել այդ հրեշավոր կեղծիքները դիտողներին ներկայացնելու: Նիկոլի ոհմակի նպատակն Օվերտոնի պատուհանի միջոցով ընտրողների կողմնորոշման վրա ազդելն է: Օրերս պատահականորեն գեղարվեստական ֆիլմերից մեկում հանդիպեցի հրեշավոր կեղծիք պարունակող այդպիսի «քաղաքական գովազդներից» մեկին, ըստ որի, ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» հաղթելու և իշխանության գալու դեպքում Սամվել Կարապետյանը, «Ուժեղ Հայաստանը» 300 000 հայ տղամարդկանց տրամադրելու են Ռուսաստանին, որպեսզի Պուտինը նրանց տանի Ուկրաինայի դեմ կռվելու և նրանց այնտեղ զոհաբերելու:

Յուրաքանչյուր ողջախոհ մարդու վերոնշյալ կեղծ և անհեթեթ լինելն ինքնին պարզ է, պարզ է նաև, որ ոհմակը «300 000» թիվը վերցրել է Հայաստանում 300 000 աշխատատեղ ստեղծելու Սամվել Կարապետյանի, «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական խոստումից և այսպես շուռ տվել այն նրանց դեմ, բայց մեր, ինչպես ցանկացած հասարակության մեջ բոլորը չէ, որ ողջախոհ են, չհաշված՝ նիկոլազոմբիները…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան