Եթե 1 միլիոն 400 հազարից ավելի ընտրողներ մասնակցեն քվեարկությանը՝ համարեք, որ Նիկոլի ադրբեջանահաճո կառավարությունը Հայաստանում պարտվել է. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարությունն Արցախն ազատագրեց հայերից ու հանձնեց ադրբեջանցիներին:
Եկել է Հայաստանի հերթը:
Հունիսի 7-ից հետո, Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանի Հանրապետությունը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը:
Եթե իհարկե վերընտրվի:
Հայրենիք հանձնող կառավարությունը ոչ մի դեպքում չի վերարտադրվի, եթե Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնությունը մասնակցի ընտրությանը:
ԵԹԵ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 57 և ավելի տոկոսը, կամ 1 միլիոն 400 հազարից ավելի ընտրողներ մասնակցեն քվեարկությանը՝ համարեք, որ Նիկոլի ադրբեջանահաճո կառավարությունը Հայաստանում պարտվել է:
Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը ոչ թե ձեր իրավունքն է, այլ դարձել է Հայաստան պետությանն օգտակար լինելու ձեր պարտականությունը»:

