Կրթական հաստատությունները կրթության համար են. Ով չի հասկացել՝ կհասկացնենք. Ժաննա Անդրեասյան

Այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին, գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,-գրել է նա։