Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Դելիի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհաին։

Երևանի քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև անդրադարձել 2008 թվականին Երևանի և Դելիի միջև ստորագրված բարեկամության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերին։

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ակնկալում է դեսպանի աջակցությունը երկու քաղաքների միջև կապերի ակտիվացման հարցում։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև, որ Երևանը բաց է տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։