Սրանք դեռ ծաղիկներն են, Նիկոլ հայադավի թունավոր պտուղներն՝ առաջիկայում

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես արդեն հայտնի է, մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը (նկատի ունի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին) խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը:

«ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական ուղեգիծը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։

ՀՀ ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների հավանությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմների մեջ»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:

Ամեն ինչ, սակայն, չի ավարտվել այս հայտարարությամբ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին Մոսկվայում կանչել են ՌԴ արտգործնախարարություն՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի պատճառով։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է Եվրամիության (ԵՄ) հովանու ներքո օրերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակներում Հայաստանում Կիևի նացիստական ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար ամբիոն տրամադրելու կտրականապես անընդունելի լինելու մասին»,- նշված է Նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես ընդգծել են նախարարությունում, Մոսկվան վրդովված է և կարծում է, որ Երևանի կողմից Զելենսկու խոսքերին բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում հարաբերությունների գործընկերային բնույթին:

Բնավ չեմ զարմանա, որ եթե «Քաղաքացիական պայմանագրին» («Քեմալական պայմանագրին») թույլ տրվի ընտրակեղծիքներով և այլ ընտրախախտումներով խորհրդարանում մեծամասնություն ունենալ ու վերստին իշխանության բերել Նիկոլ հայադավին, ապա դրանից ոչ երկար ժամանակ անց Ռուսաստանն իր և Հայաստանի հարաբերություններն արդեն կբնութագրի ոչ թե որպես դաշնակցային կամ գործընկերային, այլ թշնամական:

Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության, Արսենյանը խոստացել է ղեկավարությանը զեկուցել իրեն ներկայացվածի մասին։ Ինչպես, «РИА Новости»ի տեղեկացմամբ, հայտնել է դիվանագիտական աղբյուրը, «խոսակցությունը չափազանց կոշտ է եղել»։

«Մայիսի 9-ի նախօրեին Երևանում կազմակերպված հակառուսական գիշերաժողովը և Զելենսկու կողմից Հայաստանի մայրաքաղաքում բոլոր ներկաների լուռ համաձայնությամբ հնչեցված ահաբեկչական հարձակումների ուղղակի սպառնալիքները հակասում են դաշնակցային պարտավորություններին և բարեկամության հավաստիացումներին, որոնք տրվել են Մոսկվայում հայկական ղեկավարության կողմից»,- նշել է նա։

Անցյալ երկուշաբթի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին, ինչպես հայտնի է, հայտարարել էր, որ Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաք կարող են ժամանել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները:

ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել էր, որ զինված ուժերը տոնակատարությունների ժամանակ կձեռնարկեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, իսկ Զելենսկու սպառնալիքի իրականացման դեպքում Կիևի կենտրոնն, ի պատասխան, զանգվածային հրթիռային հարվածի կենթարկվի:

Դատելով առկա ողջ տեղեկատվությունից, դա չէր լինելու սովորական հարված կամ սովորական միջոցներով հարված մինչ այժմ հայտնի թիրախներին: Զելենսկին հասկացավ, որ խոսքը մի այնպիսի հարվածի մասին է, որ դեպքում Կիևի կենտրոնը հսկայական շառավղով կավերվեր, ավելին՝ բունկերը, որում թաքնվում է, չէր փրկի իրեն:

Ինչպես գրել ենք  ավելի վաղ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, ի հաստատումն Ռուսաստանի դեմ իր և իր ոհմակի թշնամական քաղաքականության, որոշել է չմասնակցել Մոսկվայում մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին, ինչպես և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Կարծում ենք, նաև Նիկոլին և Ալիևին նկատի ուներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դատապարտելով այն «ընկերներին», ովքեր հաղթանակը գցել են ոտքերի տակ: Մայիսի 9-ին Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել հույզերը՝ խոսելով որոշ երկրների դիրքորոշման մասին, որոնց հետ Բելառուսը և Ռուսաստանը ժամանակին ապրել են նույն պետությունում:

«Ուղղակի տգեղ և զզվելի է, երբ հետևում ես մեր որոշ «ընկերներին», որոնք որոշել են ոչ թե պարզապես մոռանալ, այլ, ընդհանրապես, ոտքերի տակ գցել այդ հաղթանակը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Արթուր Հովհաննիսյան