Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հայտնաբերվել է Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով երրորդ անձը։

Քննչական կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված):

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալվել է քույրերի հորեղբայրը:

Անչափահասների բռնության գործով ձերբակալվածներ Արթուր Երեմյանը և Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվել են։