Իրականում ինչ պետք է պատմի Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ընտրողներին

Իրականում ինչ պետք է պատմի Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ընտրողներին։

* 2021 թ ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Սյունիքի մի կտորը (մասնավորապես՝ Շուռնուխի մի մասը): 

Դա արել են առանց սահմանազատման, անօրինական․․․ Հետագա հիմնավորումները (վարչատարածքային բաժանում, ադրբեջանական տարածք․․․ և այլն) եղել էն անհիմն ու կեղծ։ 

Ներկայում սահմանազատման հիմք հանդիսացող ԽՍՀՄ ԳՇ քարտեզներով դա էլի ՀՀ տարածք ա։

N.B. Հանձնել են հենց այն քարտեզի կտորը, որը ՆՓ-ն բաժանում է մարդկանց։ 

* ՀՀ իշխանությունները թաքրցել / անտեսել են ադրբեջանական ներխուժումը Ներքին Հանդի հատվածում 2021 թ 

Մինչև 2022 թ սեպտեմբեր իշխանությունները խոսում էին միայն Սոթք-Խոզնավար հատվածի մասին, իսկ այդ հատվածը շատ ավելի հարավ ա։ 

* ՀՀ իշխանությունները մի քանի տարի թաքցրել են Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում զորքերի հետ քաշելու փաստաթուղթը։ Մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվել։

* ՀՀ իշխանությունները հրաժարվում են Սև լիճ/Իշխանասար հատվածում (էլի Սյունիք) Ադրբեջանի կողմից գնդակահարված հայ գերի զինվորների ու խոշտանգված կանանց իրավունքների պաշտպանությունից / մեղավորներին պատժելուց։

N.B. Բոլոր կետերի մասին մանրամասն գրել եմ ու կտեղադրեմ հղումները մեկնաբանություններում։ 

Բնականաբար, սա միայն մի մասն ա․․․

 Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը