Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու…3

Սկիզբը՝ այստեղ

Ինչպես այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Երևանում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի իրադարձությունները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումները:

Կասկածից գրեթե դուրս է, որ Կրեմլում, Մոսկվայում ընդունվող կամ ընդունվելիք որոշումները միայն Կիևի և Լոնդոնի դեմ չեն լինի, այլ նաև Երևանի, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը և իր իշխանությունը համախոհ ու հանցակից են Զելենսկուն, Սթարմերին, Մակրոնին և Երևան ժամանած արևմտյան ոհմակի (չարախմբի) մյուս ներկայացուցիչներին, նրանց հետ միասին դավեր են նյութում Ռուսաստանի դեմ:

«Հայաստանի ղեկավարությունը…, իսկ նա, ի դեպ, Մոսկվա կատարած վերջին այցերի ժամանակ հավաստիացնում էր, որ Ռուսաստանի դեմ ոչ մի քայլ չի անելու։ Եթե այդպիսին են հավաստիացումները, նշանակում է, որ ոչ միայն Մոսկվայում և ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ է այդպես վարվում Հայաստանի ղեկավարությունը՝ չկատարելով իր խոստումները»,- «РИА Новости»ի տեղեկացմամբ, ասել է Զախարովան՝ ակնարկելով, որ Նիկոլը ստախոս է և իր խոսքի տերը չէ նաև Հայաստանում և Հայաստանի քաղաքացիների հանդեպ իր վերաբերմունքում։

Ի հաստատումն Ռուսաստանի դեմ իր և իր ոհմակի թշնամական քաղաքականության, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը որոշել է չմասնակցել Մոսկվայում մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին՝ պատճառաբանելով առաջիկա ընտրությունները: Ժողովուրդը նման դեպքերում մի խոսք ունի՝ մտքին լինի…

Ի հաստատումն Ռուսաստանի դեմ Նիկոլի և իր ոհմակի թշնամական քաղաքականության, որոշվել է նաև, որ Հայաստանը և Ռուսաստանի ամեմամոլի, ամենակատաղի թշնամիներից մեկը՝ Լեհաստանը, համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Հայաստանն ու Լեհաստանը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել: Ընդ որում, Հայաստանը ձևականորեն շարունակում է լինել Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը (այդ կարգավիճակը պաշտոնապես դեռ չի փոխվել), ՀԱՊԿ-ից էլ դեռ պաշտոնապես դուրս չի եկել: Սակայն, դատելով ամենից, Մոսկվայում արդեն հասկանում են, որ պատեհ առիթի դեպքում Նիկոլը և ոհմակը պատրաստ են դաշույն խրել Ռուսաստանի թիկունքին, ինչպես նենգ Ալիևը, Ադրբեջանը, ինչպես խորամանկ էրդողանը, Թուրքիան: Այսինքն՝ հասկանում են, թե թուրքալամուկից ինչ կարելի է սպասել, ինչ պետք է սպասել:

Համատեղ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի ու Լեհաստանի պայմանավորվածության մասին, «Московский комсомолец»ի տեղեկացմամբ , հայտնել է Լեհաստանի ռազմական գերատեսչությունը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի բանակցություններից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր , որ Հայաստանը հետաքրքրված է անօդաչու թռչող սարքերի ոլորտում Ուկրաինայի փորձով: Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ են կիրառվելու նշված սարքերը և ԱԹՍ-ների ոլորտում Ուկրաինայի փորձը: Թուրքիայի՞… Դե, իհարկե՛, ոչ, և բոլորը հասկանում են դա, նույնիսկ եփված հավերը կքրքջան նրա վրա, ով այսպիսի հետևություն կկատարի:

Ադրբեջանի՞, որտեղ Նիկոլ հայադավի հարազատ, լայն հասարակայնությանն անհայտ ֆիզիոլոգիական մոր ցեղակիցներն են ապրում, և որի ցեղասպան ու դավադիր առաջնորդ Ալիևի հետ Նիկոլն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունից ու նույնիսկ բարեկամությունից է կեղծավորաբար բարբաջում… Դարձյալ ու դարձյալ ոչ:

Ինքնին հասկանալի է, որ եթե խաղաղություն ես կնքում Ադրբեջանի հետ, ԱԹՍ-ներ արտադրելու կամ գնելու, անօդաչուների ոլորտում Ուկրաինայի փորձով հետաքրքրվելու կարիքը չկա, քանի որ այժմ կամ տեսանելի ապագայում չկա նաև Հայաստանի վրա Վրաստանի կամ Իրանի հարձակման վտանգ: Եվ, ուրեմն, յուրաքանչյուր ողջախոհ մարդու, կարծում ենք, պարզ է արդեն, որ Նիկոլը և իր ոհմակն ԱԹՍ-ների ոլորտում Ուկրաինայի փորձով հետաքրքրված են հեռահար ԱԹՍ-ներն ու դրանց կիրառման ուկրաինական փորձը, երբ համապատասխան պահը գա, ՌԴ-ի դեմ կիրառելու համար, ինչը դժվար թե չհասկանան նաև Մոսկվայում:

«Ցավոք, Երևանում փորձում են առաջվա պես պահպանել, ինչպես ես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ, «РИА Новости»ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:- Որքան երկար է հնարավոր այդպիսի դիրքում, այսպես ասած, մնալ, ես չգիտեմ: Բայց ամեն ինչ գնում է, իհարկե, ի վնաս մեր երկկողմ հարաբերությունների զարգացման, որոնք այնքան ձեռնտու են Ռուսաստանի և Հայաստանի համար»:

Ուշակովը ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ավելի ձեռնտու է Երևանին, քան Մոսկվային:

«Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես, Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված, կապված է մեր երկրների միջև հարաբերությունների այն հաջող զարգացման, մասնավորապես, ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի փոխգործակցության հետ»,- ասել է նախագահի օգնականը:

Երևանում օրերս տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ հայադավը խորամանկորեն խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար արդյոք դուրս կգա՞ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ-ից), եթե վերընտրվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Նիկոլի և իր ոհմակի որոշածը ԵԱՏՄ-ից Հայաստանը հանելն է, բայց հիմար չէ, հասկանում է, որ եթե հիմա, ընտրություններից առաջ այդ մասին բացեիբաց հայտարարի, ապա մեծապես կնվազեցնի նույնիսկ իր զոմբիներից ակնկալվող քվեների քանակը:

Նիկոլն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ երկիրը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, սակայն դրա համար պետք է համապատասխանել նրա չափանիշներին: «Ազգային ժողով» կոչվածը ս. թ. փետրվարին առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։

Ինչպես ընդգծել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ռուսաստանը Հայաստանում այդ փաստաթղթի ընդունումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից նրա դուրս գալու սկիզբ, հետևաբար Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականություն կկառուցի հաշվի առնելով տվյալ հանգամանքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլի հետ ս. թ. ապրիլին կայացած հանդիպման ժամանակ պարզաբանել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում այդ հարցին, սակայն Մաքսային միությունում և ԵԱՏՄՙ-ում Եվրամիության հետ միաժամանակյա գտնվելն անհնար է: Այս ֆոնին նա ուշադրություն է հրավիրել Եվրոպական և ռուսական գազի գների մեծ տարբերության վրա. առաջինի դեպքում խոսքը 1000 խորանարդ մետրի դիմաց 600 դոլարի մասին է, իսկ երկրորդի դեպքում՝ 177,5 դոլարի։

Այնպես որ, ամեն ինչ միանգամայն պարզ է. եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ, կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») հակահայկական կուսակցությանը թույլ տվեցին առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքների և ընտրախախտումների միջոցով խորհրդարանում մեծամասնություն ունենալ ու վերստին իշխանության բերել Նիկոլ հայադավին, ապա գազի գնի շուրջ քառակի բարձրացումը և դրա, առաջին հերթին, սոցիալ- տնտեսական աղետալի հետևանքներն անխուսափելի են լինելու: Ընդ որում, միայն գազի գինը չի բարձրանալու, ամեն ինչի գինն է բարձրանալու: Հետո թող ոմանք չասեն, թե զգուշացված չէին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան