ԲԱԼԱԳԱ՞Ն, ԹԵ՞ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ․․․

Ե՞րբ է մարդը խուճապի ենթարկվումերբ վախը վերածվում է սարսափի, իսկ սարսափը՝ գոյության կռվի, որը հաճախ մարդը տանուլ է տալիս․․․ Հոգեբանությունից հեռու մարդկանց կարող է թվալ, թե այդ «կռիվ տվողը» իսկական քաջ ու անվախ  մարդ է․․․
Սակայն այդ «կռիվը» լիովին  զուրկ է տրամաբանությունից ու ռազմավարությունից առկա է միայն անհաշվարկ մարտավարությունը․․․

Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ականների մարտավարությունը վախեցած «լկստված թաղի տղերքի» մարտավարություն է, որը մյուս թաղի «թասիբով տղերքի» խելամիտ ռազմավարության շնորհիվ  ջախջախվում է․․․
Ուրեմն, այսպես կյանքի ու պատմության աղբանոցում հայտնվելու միջև կռիվ է գնումնրանք հիմա առայժմ վայելում են կյանքը, թեև բարոյական տեսակետից վաղուց այն դաժան աղբանոցում են, բայց կերած յուղոտ պատառների ճենճահոտից հոտառությունը թուլացել է աղբանոցի հոտը չեն զգում․․․

Նրանք  էն առակի կատվի նման իրենց առյուծ են երևակայում ու փողոցից փողոց, գյուղից գյուղ ու քաղաքից քաղաք են վազվզում օրը ցերեկով՝ պետական կառավարման կարևոր աշխատանքը թողած իրենց աշխատասենյակներում․․․․

Հիմա՝ ավելի լուրջ։

Ես ուզում եմ հարցնել ՀՀ ընտրական օրենսդրության մասնագետներիննախընտրական քարոզարշավը կարո՞ղ է սկսվել ընտրություններից մեկ տարի առաջ․․․
Հարցս հռետորական է․․․Բայց ես պատասխանեմ՝ ո՛չ, 35 օր առաջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է 2026 թվի ընտրությունների քարոզարշավը 2025 թվի գարնանից՝ ԱԺ  «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումով, ՌԴ քաղաքացի, գործարար, Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ներդրումներ կատարած Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Շիրակի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին կալանավորելով և սուրբ Էջմիածնի վանական համալիրի և Նորին Մեծություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդեպ դրսևորած անպատվաբեր գործողություններով․․․Պատճառաբանությունները, ավելի քան բռնակալական ենիբր նրանք վտանգ են ներկայացնում ՀՀ պետությանը․․․․

Գուցե  վարչապետի հակապետական գործունեությա՞նը․․․

Այս գործողությունները, որ ուղեկցվում են հատուկ ուժայինների միջամտությամբ, ապացուցում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերի թուլացումը երկրի ներսում և արտաքին հարաբերություններում․․․Սակայն ինչպիսի դաժանություններ էլ անի Փաշինյանը, նա  այլևս չի կարող մեր ժողովրդին մոլորեցնել նախկինների կերպարներով և նրանց դեմ ինչ-ինչ գործողություններ կիրառելով նրա կառավարման 8 տարիներին ոչ միայն  իր ապիկարության, այլև միտումնավոր թշնամական գործողությունների վկայությունը վերջնականապես բացեցին մեր ժողովրդի այն հատվածի աչքերը, որոնք հավատացել էին Փաշինյանի բարենորոգումներին․․․ Իսկ թե ինչ արեց և շարունակում է անել նա այսօր, բոլորին է հայտնի․․․․
Ահա, քանի որ նա խախտում է նախընտրական քարոզարշակի օրենքը, ես փորձեմ վերլուծել նրա՝  

*ԱԺ պատգամավորական խմբակցության քաղաքական բովանդակությունը
*2018 թվին իշխող կուսակցության անվանումն ու դրա բովանդակությունը,
*2021 թվին  ընտրարշավի գլխավոր «գաղափարախոսության» մեկնաբանոթյուններն ու բացահայտումները․․․

Ուրեմն այսպես, հետ գնանք ութ տարի․․․․

Երբ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության առաջին քայլերն արեց Գյումրիից, ես այն ժամանակ մտածեցի, որ սա նրա հերթական տուն-տունիկն է, մի քիչ կքայլի, հետո կասի, որ խանգարեցին կամ իրեն չհասկացան մարդիկ: Ես սխալվեցի․․․
Նրա թավիշը նույնպես համաշխարհային «գունավոր հեղափոխությունների» մի դրսևորում էր, բայց անգույն, կոչվեց «Իմ քայլը»։ Ուշադրությո՛ւն՝ քայլը, բայց ոչ՝ գործը, միտքը, գաղափարը….
Հա՛, հիմա հետ գնանք Ազգային ժողով, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավորական
կո«ալիցիա» կազմեց Արամ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ այդ պատգամավորական Դաշինքը կոչվում էր «Ելք կա» այսինքն՝  դեպի ո՞ւր ելք կա….

Եթե տրամաբանորեն բացատրենք, ապա եթե կա մուտք որևէ դռնից ներս, ապա կա նաև ԵԼՔ այդ նույն կամ այլ դռնից: Հենց այստեղ է, որ չկա հստակ տրամաբանություն.
Դեպի ո՞ւր է բացվում այդ դուռը, ո՞ւր է տանում այդ ԵԼՔԸ….Գուցե Անդունդ, գուցե Ծով կամ Գետ: Օրինակ, մեր Տաթևի վանքի մի պատը անմիջականորեն կախված է անդունդի եզրին, նրա պատուհաններից Ելք կա, բայց այդ Ելքը բացվում է դեպի Անդունդ: Հիշենք «Կովկասի գերուհին» ֆիլմը, երբ Նինան փորձում է պատուհանից փախչել, պարզվում է՝ այն բացվում է անդունդի վրա: Նույնը Թիֆլիսում «Մետեխի» բերդն է, որի պատուհանները բացվում են Քուռ  գետի վրա աշխարհում էլի՛ նման շենքեր կան: Ասելիքս այն է, որ Նիկոլի պատգամավորական դաշինքի ելքը գուցե անդո՞ւնդ էր տանում..

 Հա՜, բա կուսակցության անվանու՞մը՝«Քաղաքացիական պայմանագիր». այստեղ չկա ո՛չ մի գաղափար ու գաղափարախոսություն՝ազգային կամ պետականաշինական բարեփոխումների դաշտում. ո՞ւմ հետ է կնքվում այդ Պայմանագիրը, ի՞նչն է այդ պայմանագրի հիմքում, արդյոք միայն առօրյա թեթև հարցեր են արծարծվելու, ինչը այս 8 տարիների կառավարական և Ազգային ժողովի նիստերի և օրենքների ընդունման հիմնական չափորոշիչն է եղել․․․

Ի դեպ,  «Քաղաքացիական պայմանագիր» վերնագիրը շատ նման է դեռ սովետի տարիներից Ռուսաստանում տարածված, այսօր էլ գործող և հասարակության կողմից ընդունված, այսպես կոչված, «քաղաքացիական ամուսնություն», այսինքն՝ պաշտոնապես ամուսնական գրանցում չունեցող  կնոջ և տղամարդու սեռական կապ է դա, որից կարող են ծնվել և երեխաներ: Ռուսերեն հայտնի է որպես՝ гражданский брак…
Հիմա մեր այդ քաղաքացիական պայմանագրի գաղափարական դավանանքը սա՞ է…
Սոցցանցերում և բակային խոսակցություններում հոլովվում է, որ վարչապետն իր կնոջ հետ չի ունեցել  ամուսնության քաղաքացիական ակտի պաշտոնական գրանցում։ Ճիշտ է, վերջերս այդ պաշտոնական գրանցումը  մոտ 25 տարի ուշացումով կայացավ, ապա նաև ամուսնալուծության ակտը գրանցեցին, որ հայտնի չէ՝ խիստ անձնական,քաղաքական, թե՞ ֆինանսական դրդապատօառներով ամուսնալուծվեցին։ Իսկ Հայ Եկեղեցու դեմ այս արշավանքը տեսնելով՝ իհարկե նաև Սուրբ Պսակով չի  ամրացել այդ զույգի կապը․․․
Հետևաբար,քաղաքացիական պայմանագիրը հենց դրա քաղաքական ամրագրումն է․․․․ 

Դառնանք 2021 թվի  ընտրու թյուններինՀայ ժողովդի  համար 44-օրյա Հայրենական պատերազմում պարտություն կրած երկրի վարչապետը  կամավոր պետք է հրաժարական տար, ինչպես ընդունված է եղել համաշխարհային պատմության մեջ, բնական է, որ թագավորները,շահերն  ու սուլթանները կամավոր չեն հրաժարվել իրենց գահից ու թագից բայց քանի որ այդ թագավորը  իր ապիկարությամբ պարտվել է՝մեծ զոհեր ու վնաս հասցնելով պետությանը, պալատական հեղաշրջումով գահընկեց էին անում թագավորին և աքսորում նրան․․․

Նապոլեոն Բոնապարտի օրինակը դեռ չի խամրել մարդկանց քաղաքական հիշողության մեջ․․․

Բայց Հայաստանում չգործեց այդ համաշխարհային գրված-չգրված օրենքըինչո՞ւ։ Պատասխանները մի քանիսն են
*երկու տարի անընդմեջ, փոխանակ ազգային և պետական կարևորության խնդիրներ մշակվեին և ռազմական, տնտեսական, գիտա-կրթական, մշակութային բարեփոխումներ իրականացվեին երկրում, անդադար խոսում էին նախկինների՝ իշխանության վերադառնալու վտանգի մասին, 

*միամիտ ու պատերազմում թանկ կորուստներից մոլորված մեր ժողովուրդը ձայնը կրկին տվեց  ՔՊ-ին, այսինքն՝ Փաշինյանին, որովհետև Նիկոլը նոր պատերազմով էր վախեցնում․․․

Չանդրադառնամ բոլոր պատճառներին, դրանցից ամենակարևորը նրա վարպետ մանիպուլյացիներն են, որից գլուխ հանելու համար կյանքի մեծ փորձ է հարկավոր, կամ ՝ նույն «արվեստին տիրապել․․․․»

Դառնանք ՔՊ-Նիկոլի 2021 թվի ընտրարշավի գլխավոր «գաղափարախոսությանը»՝
«ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ»: 
Հա՛, չմոռանամ ասել, որ 2021 թվի հունիսին՝Ընտրություններից բառացիորեն մի քանի օր առաջ «Հրապարակ» թերթում լույս տեսավ իմ այս մեկնաբանությունը՝ հույս ունենալով, որ  այս մեկնաբանության թարմ տպավորությունը մարդկանց կմղի մտքի տրամաբանության և Նիկոլին չեն ընտրի․․․Ավա՜ղ․․․ 

 Ուրեմն՝ «ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ»: 

Զուտ բառիմաստի տեսակետից, իհարկե ապագա կա:

Ապագա նշանակում է՝ ժամանակ, որը դեռ չի եկել ապ-ժխտական ածանց է,գա-գալ բայն է, այսինքն՝ դեռ չի եկել այդ ժամանակը` ապագան…Ի դեպ, մեկ րոպե հետոն նույնպես ապագա է:

Ապագա բառը քերականության մեջ Գոյական անուն է, և բնականաբար պիտի ունենա իրեն բացահայտող որևէ որոշիչ՝ ինչպիսի՞ Ապագա…

Եթե այս գոյականը չունի որոշիչ, ապա այն հստակ իմաստ չի արտահայտում, առավել ևս քարոզչական բովանդակությամբ, որովհետև հաջորդ հարցը օրինաչափորեն պիտի լինի՝ Ինչպիսի՞ Ապագա-քաղցած, դաժան, անապահով, անպատիվ, ստորացած, պարտված,
թե՞ հաղթանակած, ապահով, խաղաղ, երջանիկ, …

Այստեղ ևս Նիկոլը մանիպուլյացիա  արեց, դե, ով կհասկանա, կհասկանա, հասկացողն էլ  հո չի՞ գնալու իրենից լեզվաոճական բացատրություն պահանջի, իսկ իրեն կողմնակից, ձայն տվող  մարդիկ լեզվական այս նրբությունը հաստատ չգիտեն….

Ավա՜ղ, Նիկոլը 2021 թվին վերարտադրվեց և երկրին ու ժողովրդին անվտանգ  և խաղաղ ապագա չապահովեց․․․և ավելին՝ պատեհ-անպատեհ սպառնում է Հայ ժողովրդին սոսկալի դաժան պատերազմով՝ հստակ նշելով  պատերազմի սկսվելու ժամանակը՝սեպտեմբերին։
Ու նա հետո կարող է ասել և կասի.«Ես ձեզ չեմ խոստացել խաղաղ ու ապահով Ապագա, ես ասել եմ, որ ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ»:

Այսքան բան, Հայե՛ր ջան….

Հիմա մենք պիտի դարձյալ միամիտ-միամիտ սպասենք 2026 թվի հունիսի 7-ի ընտրությունների՞ն, որ նիկոլը գործի դնի իր ադմինիստրատիվ հնարավորությունները՝վերադիր իր մանիպուլյատիվ տաղանդը, թե՞ հաշիվ պահանջենք այս 8 տարիների ընթացքում Արցախի և ՀՀ տարածքների կորուստների,հազարավոր զոհերի և հաշմանդամ դարձած երիտասարդների,ազգի բարոյական անկման, թշնամու կողմից  մեր ազգային արժանապատվության ոտնահարման համար․․․․
Մտածենք․․․
Հաջորդ հարցադրումս այն մասին է, թե քաղաքացիներից ովքե՞ր պիտի ընտրական ձայնի իրավունք ունենան․․․
Հաստատապես՝ նրանք, ովքեր կհանձնեն պետականամետ, պետությունը պահպանելու և պաշտպանելու գիտակցված քննություն -ԹԵՍԹ, որպեզի ամեն մեկը հասկանա, որ ընտրում է ոչ թե անձ, այլ հզոր Պետության ստեղծման, դրա պահպանման համար քաղաքական պատրաստվածություն ունեցող հայրենասեր ու հայրենատեր քաղաքական գործիչների, որոնք ունակ են ու պատրաստ նվիրվելու պետականաշինության գործին  և կարող են մեր երկրին ու ժողովրդին  տալ անվտանգ ու ապահով, արժանապատիվ ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ․․․
ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ։

Մարի Բարսեղյան-Խանջյան,
գրող, հրապարակախոս

29․042026թ