Արմեն Գրիգորյանն ու Սոնաթա Քոուլթերը հանդիպման ընթացքում անդրադարձել են վաշինգտոնյան համաձայնագրերին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին:

«Գոհունակությամբ երկուստեք ընդգծել ենք վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները:

Անդրադարձ ենք կատարել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին:

Զրուցակցիս հետ նաև մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,– գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը։