Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ազատվել է տնային կալանքից

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց անձամբ Հակոբյանը:

«Տնային կալանքը խափանման միջոցը փոխվել է գրավով և վարչական հսկողությամբ»,- ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություն, ըստ որի` սպանության գործով դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, սպանությանն ականատես վկային հարկադրել են հերթական դատական նիստում փոխել ցուցմունքը և տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։