Առնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. Tasnim
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակների իր աղբյուրին։
Ըստ նրա տեղեկությունների՝ քաղաքացիական բեռներ տեղափոխող նավերը Օմանի Խասաբ նավահանգստից ուղևորվում էին դեպի Իրանի ափեր։ Միջադեպի մասին հայտնի է դարձել այն հաղորդագրությունների ստուգումից հետո, թե ԱՄՆ-ը խորտակել է իրանական մի քանի մոտորանավակներ։

