Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ»
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ»։
«Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, իրենց թերարժեքության պատճառով զրուցում էին վատ անգլերենով։ Թեև միանգամայն հնարավոր է, որ դա արվել է տեսախցիկի համար, իսկ հետո նրանք լեզու էին թափ տալիս իրենց սովորական՝ «մեծ ու հզոր» լեզվով։ Մնում էր միայն, որ Թրամփն ու Վենսը գային՝ այս անգետներից անգլերենի քննություն վերցնելու համար…», — գրել է նա։

