Հատկացվել են մարդասիրական օգնության դեղեր

Առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին, որոնք ստացվել են «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից: 

Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում` 

https://www.armed.am/publicdata/?pg=drugs

Այստեղ, անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները` տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր դեղերով: 

Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ` https://moh.am/#1/8542