Մոլդովական և հայկական ՀԿ-ները աշխատում են Ռուսաստանը վարկաբեկելու ուղղությամբ. Անվտանգության խորհուրդ
Մոլդովայի և Հայաստանի բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Եթե նայեք վիճակագրությանը, Մոլդովայում ներկայումս կա մոտ 14,000 գրանցված ՀԿ։ Հայաստանում կա մոտ 9,000 ՀԿ։ Եվ բոլորն էլ աշխատում են… Գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները, մերձավոր երկրներում ինտեգրացիոն գործընթացները վարկաբեկելու ուղղությամբ»,- ասել է Շևցովը Մոսկվայում կայացած «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական և վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովի շրջանակներում:

