Հարավկովկասյան երկաթուղու նոր սեփականատերերը բազմաթիվ ծախսերի կբախվեն կոնցեսիան գնելիս․ ՌԴ ԱԽ
Հարավկովկասյան երկաթուղու նոր սեփականատերերը բազմաթիվ ծախսերի կբախվեն կոնցեսիան գնելիս: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհուրդը փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով երկաթուղու ռուսական կոնցեսիայի փոխանցման վերաբերյալ Երևանի հայտարարությունների մասին։
«Ծախսերի մեջ են մտնում նաև տարեկան 40 միլիոն դոլար շահագործման ծախսերը, մոտ 400 միլիոն դոլար՝ Իջևանի ավերված հատվածի վերականգնման համար, մոտ 200 միլիոն դոլար՝ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի համար և մոտ 40 միլիոն դոլար՝ Թուրքիայի և Նախիջևանի հետ սահմանի հատվածների վերականգնման համար»,- լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
Ընդ որում, հայկական երկաթուղային ցանցով բեռնափոխադրումների ծավալները հաստատված չեն, իսկ դրանց աճի ներուժն ակնհայտ չէ, մինչդեռ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում դրանք երաշխավորված կկրճատվեն։ Իսկ տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում, նշել է Շեւցովը։

