ՑԱԽԱԼ-ը փոխարինել է Լիբանանում իսրայելցի զինվորների կողմից վնաuված Քրիստոսի արձանը

Երկու իսրայելցի զինվոր 30 օրով կալանավորվել են և կհեռացվեն մարտական հերթապահությունից՝ Հարավային Լիբանանում Հիսուս Քրիստոսի արձանը ոչնչացնելու համար: Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ևս վեց զինվոր, ովքեր ներկա են եղել դեպքի վայրում և որևէ քայլ չեն ձեռնարկել միջադեպը կանխելու կամ այդ մասին հայտնելու համար, կանչվել են բացատրական զրույցների:

«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ զինվորների պահվածքը լիովին հակասել է ՑԱԽԱԼ-ի հրամաններին և արժեքներին», – ասված է զինվորականների հայտարարության մեջ:

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Դեբլում վնասված քանդակը փոխարինվել է զորքերի կողմից՝ տեղի համայնքի հետ լիակատար համագործակցությամբ, և կիսվել են նոր արձանի լուսանկարով: