Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար
Ադրբեջանի իշխանությունը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, Հայաստանի իշխանությունը չի կարող հանդուրժել այդպիսի սրբապղծություն և վստահաբար իր ձայնը կբարձրացնի, քանզի նրանք հանուն Հայ Եկեղեցու «շենացմանն» են միտված և ոչ թե քանդմանը։
Կամ էլ կլռեն և կլղոզեն, քանզի Ադրբեջանը ֆիզիկապես են քանդում Հայկական Եկեղեցիները, իսկ նրանք Հայաստանում ուզում են վարչականորեն կազմաքանդեն։ Էնպես որ իրենց ընթացքների ոգին նույն է։
Հ.Գ Եթե այդքան ուժեղ եք, ՀՀ-ում գործող որևէ այլ կրոնական կառույցի բարեկարգման օրակարգն էլ ներառեք նախըտրական ծրագրում և բարձաձայնեք հայ եկեղեցինների քանդման սրբապղծությունը։ Վախում եք, որ դրսի քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ և հարևան ուժերը ձեզ «ցավեցնող» ձևով կնախատեն, իսկ Հայ Եկեղեցին քանզի ազգային և հայ ինքնություն կրող կառույց է, ապա դրսի քաղաքակիրթ ու հարևան ուժերը անգամ կարելի ասել ուրախանում են ձեր անօրինական և հակասահմանադրական քայլերով։
Տեր Մակար քահանա Գալամդարյան

