ԱՄՆ-ից պահանջվել է հետաձգել հարձակումը Իրանի վրա այնքան ժամանակ, մինչև նրանց առաջնորդները հանդես գան միասնական առաջարկով. Թրամփ

ԱՄՆ-ից պահանջվել է հետաձգել հարձակումը Իրանի վրա այնքան ժամանակ, մինչև նրանց առաջնորդները հանդես գան միասնական առաջարկով։ Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հիմնվելով այն փաստի վրա, որ Իրանի կառավարությունը լուրջ կերպով պառակտված է, ինչը սպասելի էր, և ի պատասխան Պակիստանի դաշտային մարշալ Ասիմ Մունիրի և վարչապետ Շեհբազ Շարիֆի խնդրանքին՝ մեզնից պահանջվել է հետաձգել մեր հարձակումը Իրանի վրա այնքան ժամանակ, մինչև նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները հանդես գան միասնական առաջարկով»,- գրել է Թրամփը:

Միևնույն ժամանակ Թրամփը հրահանգել է իր զիվորներին շարունակել շրջափակումը: