Շտապօգնության բուժանձնակազմը ապրիլից կստանա 20 % ավելի աշխատավարձ, վարորդները՝ 30 % ավելի
«Մենք վերջապես ապահովագրական հիմնադրամից ստացանք վերջնական արդյունքները, որ բարձրացվելու է շտապօգնության աշխատակիցների գումարները»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ արդեն ապրիլ ամսից բժիշկները, բուժքույրերը և ֆելդշերները կստանան 20 % ավելի, գծային բրիգադների համար՝ վարորդներինը 30% ավելի։
«Նախատեսված է նաև, որ ֆելդշերական բրիգադների և հոգեբուժական բրիգադների համար աշխատավարձը կբարձրանա 20 %, քանի որ հաշվարկն արված է մարտի 1-ից, իսկ աշխատավարձը արդեն ստացել են, մարտ ամսվա համար միանվագ կտանք պարգևատրում 40-հազարական դրամ»,- ասել է Դավիթ Կարապետյանը։

