Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով, դրանք խախտվում են նաև լռությամբ. Անուշ Պողոսյան

«Ահա ինչ է նշանակում «պաշտպանված իրավունքներ»՝ Հայաստանի իրականությունում,- գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։ –

2026 թվականի հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝ Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Նշել եմ հստակ՝ այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաև

բուժօգնության որակը և հանրային առողջությունը։

Առաջարկել եմ հանդիպում՝ խնդիրը ներկայացնելու, փաստերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։

Հանդիպումը կազմակերպվեց։ Լսեցին։

Զարմացան, որ օրենքն արդեն ուժի մեջ է։

Խնդրեցին՝ ներկայացնել ամեն ինչ գրավոր, առավել մանրամասն։

30012026-ին ուղարկեցի ամբողջական նամակը՝ ռիսկերով, փաստերով, հիմնավորումներով։

Պատասխան ստացվեց միայն 05032026-ին՝ մի քանի անգամ հիշեցնելուց հետո։

Պատասխանը՝ «գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար»։

Այսօր 20042026-ն է։

Եվ… լռություն։

Ոչ դիրքորոշում,

ոչ գնահատական,

ոչ պաշտպանություն։

Եզրակացություն.

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը Հայաստանում հաճախ նշանակում է՝ քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք, և հետո սպասել անորոշ ժամանակով։

ՀԳ Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով։

Դրանք խախտվում են նաև լռությամբ»։