Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց, քանզի այդ ընտրությամբ դառնում է մասնակից իշխանությունների հակասահմանդրական հանցավոր գործողություններին։

Այս մասին ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթներ են ընդգրկված։

Հրապարակված նախընտրական ծրագրում առանձին բաժին է հատկացված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը։ Ծրագիրը նախատեսում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։