Հանրապետականը ինչու չի մասնակցում այս ընտրություններին
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փաստարկները, թե Հանրապետականը ինչու չի մասնակցում այս ընտրություններին․
- Էլ ավելի չպառակտի ընդդիմադիր դաշտը
- Հնարավորություն տա սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել։
- Քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, նեղ կուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայի։
- Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը։

